Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Արյա՞ն եք ծարավ, այն էլ՝ հայի՞ արյան

Արյա՞ն եք ծարավ, այն էլ՝ հայի՞ արյան
03.06.2026 | 10:16

Էս բիձեն է հարձակվել աղջիկ երեխաների վրա։

Նախ՝ իրավապահների լռությունը ծնելու է հետևանքներ, և դրա պատասխանատուն լինելու են այսօրվա իշխանությունները։

Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Երբ օրենքը խտրականություն է դնում մարդկանց միջև, մարդիկ իրենց արժանապատվությունը պաշտպանելու համար սկսում են դիմել այլ քայլերի։

ՈՒզում եմ հասկանալ՝ ներկայիս իշխանությունները դիտավորյա՞լ են անում, որ արյուն թափվի։

Արյա՞ն եք ծարավ, այն էլ՝ հայի արյան։

Այս բիձեն անբարոյականի զավակ է, միանշանակ։ Ով կնոջ վրա ձեռք է բարձրացնում, հենց այդ տիտղոսին էլ արժանի է։

Իսկ նիկոլական խելագարված ամբոխին մի խորհուրդ տամ․ սա ուրախանալու առիթ չէ։ Այդ աղջկա տեղում կարող էր լինել ձեր հարազատներից մեկը

Հասկանալի՞ է։ Այո՛, հենց ձեր նմանների դեմ ենք պայքարում, ձեր ռեժիմի դեմ, և դուք ձև չունեք, գնալու եք: Արժանապատվությունը հաղթելու է ստորությանը։

1428-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5084

Մեկնաբանություններ